Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մեհրիբան Ալիևա․ «Գրավյալ տարածքներում կծածանվի ադրբեջանական դրոշը»

Մեհրիբան Ալիևա․ «Գրավյալ տարածքներում կծածանվի ադրբեջանական դրոշը»
04.04.2019 | 23:59

Ադրբեջանն «անպայման կվերականգնի տարածքային ամբողջականությունը, և գրավյալ տարածքներում կծածանվի ադրբեջանական դրոշը», հայտարարել է երկրի փոխնախագահ, առաջին տիկին, Հեյդար Ալիևի հիմնադրամի առաջնորդ Մեհրիբան Ալիևան: Երեկ, հանդիպելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին, Ալիևան պնդել է՝ այդ պատերազմը «ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների կորստյան հետ»:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ